Վարդավառին՝ ՋՈՒՐԻ ՍՐՍԿՈՒՄԸ հաւանաբար ունի խորհրդանշական իմաստ....Անիկա կը սրսկուի առ Ի ԹՈՂՈՒԹԻՒՆ ՄԵՂԱՑ....իսկ մարդկային մեղքերը այնքա՛ն են շատցած, որ Վարդավառին թափուած ամբողջ ջուրը կրնա՞յ արդեօք լուալ, մաքրել զանոնք....Իրաւամբ ալ, ԱՇԽԱՐՀԻՆ ՈՐՔԱ՛Ն ՄԱՔՐՈՒԹԻՒՆ Է ՊԷՏՔ: Իսկ՝ մեզի՞, հայերո՞ւս.....որ այնքա՛ն ենք կլանուած նիւթով, շահով, եսական ու նեղ-խմբակային նկատառումներով, կեղծ չարժէքներով, որ չենք տեսներ, կամ չենք ուզեր տեսնել, թէ՝ ՈՒ՞Ր ԵՆՔ ԱՅՍՕՐ ԵՒ ՈՒ՞Ր ԿԵՐԹԱՆՔ, ՈՐՊԷՍ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՒ ՀԱՅՈՑ ԵՐԿԻՐ....Վարդավառի ՋՐՈՑԸ երանի՛ կարենար զգաստացնել մեզ, մաքրել մեզ՝ մեր հոգիներուն վրայ կուտակուած աղտերէն ու մեղքերէն, օտար ու խորթ տարրերէն եւ մեզ վերադարձնել կարենար ՀԱՅ ՀՈԳԻԻ անարատ պատկերին.....ՄԵՐ ԻՍԿՈՒԹԵԱՆ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել