Առաջին հայացքից մաշկի մեջ մտած մազերն այդքան էլ մեծ խնդիր չեն: Մեծ մասամբ այդ ներաճած մազերի մասին կաելի է հոգ տանել նաև տան պայմաներում և ինքնուրույն: Սակայն լինում են դեպքեր, երբ այդ ներաճած մազերը կարող են մեծ խնդիրների պատճառ դառնալ: Մազերը, որոնք մաշկի մեջ են մնում, շատ վտանգավոր կարող են լինել առողջության համար: 

Դրանք կարող են գրգռվածության ու կարմրածության պատճառ դառնալ: 

Շատ կիպ հագուստ

Եթե հիմնականում շատ կիպ հագուստ եք հագնում, ապա իմացեք, որ այն կարող է մազերի ներաճման պատճառ դառնալ: 

Ունելիի (պինցետ) հաճախակի օգտագործում

Պինցետի միջոցով մազերի հեռացումը կարող է հանգեցնել մազերի ներաճման: Երբեմն կանայք չեն կարողանում լուծել իրենց առջև դրված խնդիրը և անցում են պինցետի օգնությանը, ինչն էլ բերում է մազերի ներաճման:

Լուծում միշտ կա. մաշկին կոկոսի յուղ կամ էլ հանգստացնող քսուկ քսեք, մինչ մազահեռացում կանեք պինցետի միջոցով: 

Մաշկի ոչ ճիշտ շերտազատում

Շատ դեպքերում մեռած մաշկը կարող է ծածկել մաշկի մակերեսը և կանխել մազերի ճիշտ աճը: Սա կարող եք ուղղել սկրաբներ կամ էլ դիմակներ օգտագործելով: 

Գանգուր կամ էլ կոպիտ մազեր

Եթե շատ խիտ են մազերը, ապա սրա միակ լուծումը մաշկը խնամելն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել