Pastinfo.am-ը գրում է.

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին։

Նախագիծը զեկուցեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ ընդգծելով, որ հասարակական կազմակերպությունները պարտավորվում են տարեկան հաշվետվություններ ներկայացնել և դրանցում բացահայտել իրենց ֆինանսներն ու ֆինանսական աղբյուրները։

«Հանրային ֆինանսավորում ստացող ՀԿ-ները պետք է բացահայտեն այն ծրագրերը, որոնց շրջանակում ստացել են հանրային միջոցներ՝ նշելով աղբյուրները։ Իսկ ոչ հանրային միջոցներ ստացող ՀԿ-ները պետք է բացահայտեն միայն այն ծրագրերը, որոնց շրջանակում ստացել են ֆինանսական կամ գույքային միջոցները՝ առանց հրապարակելու աղբյուրները»,-հավելեց Դավիթ Անանյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել