Panorama.am-ը գրում է.

Բանակում խաղաղ պայմաններում տարբեր տարիներին մահացած զինծառայողների մայրերը դարձյալ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում։

«Իմ որդուն սպանել են 2018 թվականի մայիսի 6-ին։ Իմ հետ հեռախոսզրույցի ընթացքում են սպանել, ես իմ երեխայի կանչող ձայնը լսել եմ։ Բայց մահը որակվել է որպես ինքնասպանություն»,- այս մասին նշեց Պողոսյան Արմենուհին, ում որդին՝ Թորոսյան Լևոնը, զոհվել է զինվորական ծառայության ընթացքում՝ խաղաղ պայմաններում։

Մոր մոր խոսքով, որդու դիազննմանը ներկա է եղել նաև իր ամուսինը. «Սեռական օրգաններն ամբողջովին վնասված են եղել։ Իմ որդու գործը քննչական մարմինները տեղափոխել են ԱԱԾ, որտեղ սպանության գործը որակում են որպես ինքնասպանություն։ Էդ պահին, որ ես իմ որդու հետ խոսում էի, երեխեն որ գոռաց՝ մամ, մամ, ես ասեցի Լև ջան, ինչի՞ ա ձայնդ խորքից գալիս, հեռախոսը դեռ միացված էր։ Ես վստահ եմ, հեռախոսը մարդասպաններից մեկն ա անջատել։ Ինքը միշտ բողոքել ա գումարտակի կապիտան Դավիթ Մկրտչյանից։ Մի անգամ որդուս հարվածել ա, մենք զանգել ենք իրեն, զանգերի վերծանումները կան։ Ինքը վախկոտի պես պատասխանել ա, որ չի հարվածել, ականջն է ոլորել։ Դրանից հետո սկսում ա ճնշել ու նվաստացնել իմ երեխուն։ Որդիս միշտ ասել ա, որ անասուն տեղ ա ու անընդհատ էդ տականքի անունն էր տալիս։ Էդ սպանության օրը մենք իմ որդուն խոստացանք, որ գումարտակը կփոխենք։ Ուզում եմ նշել, որ նույն զորամասում Արմավիրի մարզից 3 զինվոր են սպանել 2016, 2017 և 2018 թվականներին, բոլոր դեպքերն էլ որակվել են որպես ինքնասպանություն»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել