Կենտրոնական Աֆրիկայում է գտնվում Սաո Տոմե և Փրինսիպի պետությունը, որտեղ ապրող բնակչությունն իր ավանդույթներով մեղմ ասած տարբերվում է աշխարհի մնացած բոլոր բնակիչներից։ Այստեղ ընդունված են ամուսնության մի քանի տեսակներ, որոնք շոկային կարող են լինել բնակչության համար։ Այս պետության ցեղերում ընդունված է, որ կինը կարող է 5 երեխա ունենալ ու 5-ն էլ տարբեր տղամարդկանցից. ինչու՞։ 

Խնդիրն այն է, որ այս պետության բնակչությունը բավականին վատ պայմաններում է ապրում ու այստեղ առանձնացվում են ամուսնության 3 տեսակ, որոնք 3-ն էլ նորմալ են համարվում հասարակության համար։ 

1-ին ամուսնությունը սովորական ու նորմալ ամուսնություններն են, որոնցում հարսն ու փեսան երդվում են մեկընդմիշտ լինել իրար կողքի և երբեք չդավաճանել միմյանց։ Այսպիսի ամուսնություններ են իրար թույլ տալիս միայն այն երիտասարդներն, ովքեր հավատացյալ են և ում ծնողները բավականին ապահովված են ու կարող են իրենց նման շռայլություններ թույլ տալ։ 

Երկրորդ ամուսնության տեսակն այն է, որ մի տղամարդն ամուսնանում է միանգամից 2 կնոջ հետ։ Այս դեպքում տղամարդը բավականին ապահովված է և կարող է իրեն թույլ տալ պահել միանգամից երկու ընտանիքի։ Այս դեպքում տղամարդու 2 կանայք որոշում են ապրել տարբեր վայրերում, որպեսզի չհանդիպեն իրար ու իրար մեջ խանդի տեսարաններ չլինեն։ 

3-րդ ամուսնության տեսակն արդեն այն ամուսնությունն է, որին մենք անդրադարձանք հենց ամենասկզբում։ Այստեղ կինը կարող է շուրջ 5 ու ավել երեխաներ ունենալ, որոնք բոլորն էլ լինեն տարբեր տղամարդկանցից։ Այդ պարագայում կինը կարող է վստահ լինել, որ իրեն կպահեն միանգամից մի քանի տղամարդիկ։ Դա ավելի լավ է քան մնալ մի տղամարդու հույսին այն պարագայում, երբ ֆինանսական խնդիրները թույլ չեն տալիս անգամ ապրել ու գոյատևել։ Այսպիսի կանայք արդեն ապրում են նորմալ կյանքով, որի ընթացքում երջանիկ են լինում, թե՛ երեխաները, և թե՛ մայրերը։ 

Բացի այդ պետությունում մեծագույն պատկառանքով են մոտենում այն կանանց, ովքեր բազմազավակ են ու տարբեր տղամարդկանցից երեխաներ ունենալը օգնում է, որ պետության բոլոր տղամարդիկ էլ իրենց երեխան ունենան։ Նրանք երբևէ իրար մեջ խնդիրներ չեն ունենում ու ամեն մեկը հովանավորում է իր երեխային՝ հարգելով նաև երեխայի մորը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել