Եգիպտոսում հեղափոխության միջոցով իշխանություն զավթած նախագահը` Մուհամեդ Մուրսին, մեղադրեց նախկին նախագահ Մուբարաքին տարբեր հանցագործությունների մեջ, բայց, երբ պարզվեց, որ այդ բոլոր մեղադրանքներն անհիմն են, հեղափոխականները գտան մարդկանց,չ ովքեր ցուցմունք տվեցին, որ Մուբարաքը Շարմ-էլ-Շեյխի նախագահական նստավայրի վերանորոգման ընթացքում 13 միլիոն դոլար է յուրացրել: Ամիսներ անց Մուբարաքը արդարացվեց, իսկ 2017 թվականի նոյեմբերին դատարանը Մուբարաքին արդարացրեց նաև այդ 13 միլիոն դոլարի մասով: Դա հեղափոխականների վերջին մեղադրանքն էր նախկին նախագահին:

Հեղափոխական նախագահ Մուհամեդ Մուրսին, ով Եգիպտոսի պատմության մեջ առաջին ժողովրդի կողմից ընտրված նախագահն էր, և նրա 75 ընկերները դատապարտվեցին գնդակահարության ավելի քան 1000 մարդու կյանք խլած զանգվածային անկարգութուններ կազմակերպելու մեղադրանքով: Արևմտյան հանրության խնդրանքով Մուրսիի գնդակահարությունը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ, իսկ նրան աջակցող 75 հոգին գնդակահարվեցին 2018թ. հուլիսին:

2019թ. հուլիսին հեղափոխական Մուհամեդ Մուրսին դատարանում ելույթի ժամանակ մահացավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել