Բոլորիս, անկախ տարիքից և ազգությունից, միավորում են որոշ սովորություններ, որոնք կապված են ամենօրյա կենցաղի հետ։ Այդ սովորությունները մեր անբաժանելի մասն են կազմում և դրանք ենթակա չեն ղեկավարման։ Եվ դրանցից ոչ բոլորն են օգտակար։
Ընդունված է համարել, որ այս կամ այն սովորությունը վնասակար է, և նրանից պետք է ազատվել, անգամ եթե այն մեր կենսակերպի անբաժան մասն է կազմում։ Սակայն հիմա հետազոտողները մի շարք բացահայտումներ են արել, որոնք գլխիվայր շրջում են մեր նախկին համոզմունքները։ Ներկայացնենք ամենատարածված սովորություններից մի քանիսը, որոնք շատերս վնասակար ենք համարում, սակայն իրականում հակառակն է։
Եղունգները կրծել
Այս գործընթացի ժամանակ եղունգների տակ եղած մանրէները հայտնվում են մեր օրգանիզմում, ինչն այդքան էլ վտանգավոր չէ։ Օրգանիզմը լեյկոցիտների միջոցով սկսում է նրանց դեմ աշխատեցնել իմունիտետը։ Այնպես որ, միակ խնդիրը մնում է անխնամ եղունգներ ունենալը։
Լողանալ մի քանի օրը մեկ
Իրականում ամենօրյա լոգանքը մեզ բարի ծառայություն չի մատուցում։ Այն մազերը և մաշկը զրկում է անհրաժեշտ ճարպից։ Արդյունքում մազերը չորանում և թեփոտում են, իսկ մաշկը զրկվում է պաշտպանությունից։ Տաք ջուրը և լվացող միջոցները սպանում են «բարի» մանրէներին, որոնց շնորհիվ մաշկը փափկություն և փայլ է ստանում։
Շատ քնել
Բոլորն ասում են, որ երկար քնել չի կարելի, քանի որ ամբողջ օրը հոգնած կզգաս։ Սակայն իրականում այդպես չէ։ Մենք հիանալի նորություն ունենք․ վերջին տվյալների համաձայն՝ արթնանալ հարկավոր է այն ժամանակ, երբ այդ մասին կհուշեն մեր կենսաբանական ժամացուցները։ Արթնանալու ցանկացած արհեստական պատճառ մեծ սթրես է օրգանիզմի համար։ Կիսատ քնելու պատճառով երկրագնդի բնակչության կեսից ավելիի մոտ նյութափոխանակության խանգարում կա, քանի որ այս երկու գործոնները ուղղակիորեն կապված են իրար հետ։
Թքել փողոցում
Այո, սա չափից դուրս տգեղ է։ Եվ մարդաշատ վայրերում ավելի լավ է այսպես չանել։ Իսկ միայնակ ժամանակ, որքան ցանկանաք։ Սա հատկապես վերաբերում է սպորտային, պարապող մարդկանց կամ պարողներին։ Խնդիրն այն է, որ երբ մարդը շնչում է բերանով, թուքը խանգարում է շնչառությանը։ Մարզասրահում պարապելուց հետո ուղղակի անհրաժեշտ է ազատվել ավելորդ թքից։
Չզսպել բխկոցը կամ գազերը
Այնպիսի բաներ, ինչպիսիք են բխկոցը կամ գազերը, նույնպես մարդաշատ վայրերի համար չեն։ Սակայն շատերը դա պահում են նաև միայնակ ժամանակ, ինչը պետք չէ անել։ Այս կերպ օրգանիզմն ազատվում է վտանգավոր նյութերից։
Միզել լողանալիս
Այս սովորության մասին երբեք և ոչ ոք չի իմանա, սակայն միզելը լողանալու ժամանակ այդքան էլ անհեթեթ սովորություն չէ, քանի որ մեզն իր մեջ թթու է պարունակում, որը ոտքի եղունգները կարող է ազատել սնկից։