Aysor.am-ը գրում է.

Խնդրում եմ լուրջ ուշադրություն դարձնել քաղաքապետի կազմակերպչական ունակություններին, ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

«Երկու օր է՝ ունենք իրավիճակ, որտեղ քննարկվում է, թե ինչ հագուստով են քաղաքապետի մոտ եկել 2 մլրդ դոլար ժողովրդի համար բերող մարդիկ, երբ են հեռախոսային խոսակցություն ունեցել, պատի տակ շարվելուց զգաստ են կանգնել, թե ոչ: Խնդրում եմ լուրջ ուշադրություն դարձնել քաղաքապետի կազմակերպչական ունակությունների կառավարման հնարավորություններին», - հայտարարեց Ուրիխանյանը:

Մինչ պատգամավորը քննադատում էր քաղաքապետին, մի քանի անգամ հնչեց ելույթի ժամանակի ավարտն ազդարարող զանգը:

«Գրավե՞լ եք ամբիոնը: Կոչնակը նրա համար ա հնչում, որ ժամային սահմանափակումը հաշվի առնենք: Չեմ հասկանում Ձեր պատկերացրած քաղաքապետը նստո՞ւմ ա հանդիպմանը ու անընդհատ դիմացինը խոսում ա հեռախոսով, հետո գնում գալի՞ս ա», - ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել