Անօթևան մարդկանց մոտավորապես կեսը գլխի վնասվածք ունի: Սա պարզել են Կանադայի Բրիտանական Կոլումբիայի համալսարանի հոգեբույժները՝ իրենց ուսումնասիրությունը հրապարակելով Lancet Public Health-ում:

Ուսումնասիրության ժամանակ հոգեբույժները վերլուծել են անօթևան մարդկանց առողջական վիճակը Ավստրալիայում, Կանադայում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Մեծ Բրիտանիայում և Միացյալ Նահանգներում: Պարզվել է, որ նրանց 53%-ը գանգուղեղային վնասվածքներ ունի: Այս ցուցանիշը, նշում են գիտնականները, գրեթե 4 անգամ ավելին է, քան բնակչության ընդհանուր ցուցանիշը:

Միևնույն ժամանակ, անօթևան մարդկանց մեկ քառորդը տառապել է գլխի չափավոր կամ ծանր վնասվածքներից, ինչը տասն անգամ ավելին է, քան բնակչության շրջանում միջին ցուցանիշը:

Հոգեբույժները ասում են, որ այդ վնասվածքները կարող են լինել նրանց կարգավիճակի ինչպես հետևանք, այնպես էլ՝ պատճառ:

Միևնույն ժամանակ, մասնագետները բացատրել են, որ գլխի վնասվածքները կարող են հանգեցնել հոգեկան և նյարդաբանական խանգարումների:

Հոգեբույժներն ասում են, որ նման հիվանդությունները վատթարացնում են մարդու սոցիալական և տնտեսական վիճակը, միևնույն ժամանակ մեծացնում են նրա անօթևան մնալու ռիսկը:

Գիտնականները նշում են, որ անօթևանները վտանգի տակ են. նրանց շրջանում մահվան դեպքերի մեկ երրորդը կարող էր կանխվել ճիշտ բուժօգնության միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել