Ուսանողների նկատմամբ ուժ կիրառելը խիստ դատապարտելի է։ Սա էր ձեր ասած նոր ժողովրդական բաստիոնը Հայաստանում, որտեղ ոստիկանը ուժ է կիրառում խաղաղ երիտասարդ ցուցարարների նկատմամբ։
Նիկոլ Փաշինյանը մի քանի ամիս առաջ ավելի քիչ թվով մարդկանցով դատարանների մուտքերը շրջափակեց, իսկ ոստիկանության կողմից որեւէ փորձ չեղավ դատարանների մուտքերն ազատելու եւ չկաշկանդելու դատարանների գործողությունները, մի դատավորի էլ վայր գցեցին Նիկոլի մարդիկ, եւ այդ մարդկանց չձերբակալեցին։
Մեր երկրում երկակի ստանդարտներ է կիրառվում։
Տեսեք, ուսանողներին թույլ չեն տալիս իրենց ազատ ձայնը բարձրացնել եւ պահանջել մի ապազգային նախարարի հրաժարական, բայց Նիկոլի նման սորոսական դրածոյի հաջողվեց երկրի նախագահի մերժի, կիսապատերազմական երկրում երկիրը ղեկավարել Սորոսի հիմնադրամից։
Եթե օրենքի երկիր ենք կառուցում, ապա այդ օրենքը պետք է պարտադիր կիրառման ենթակա լինի բոլորի կողմից եւ բոլորի նկատմամբ։ Երիտասարդները հավաքվել էին եւ խաղաղ ակցիա էին անցկացնում, խաղաղ պահանջներ ներկայացնում։ Ուժ կիրառելու անհրաժեշտություն ընդհանրապես չկար, առավել եւս՝ մի դդումի համար, որ սոսնձվել է աթոռին, արդյո՞ք կարիք կար 24-25 երիտասարդ ձերբակալելու։
Հիմա ես ի՞նչ մտածեմ էս նոր կառավարության մասին, որ մի քանի տասնյակ երիտասարդ ուսանողների եւ դաշնակ երիտասարդների դեմ այդքան զորք էր բերել։
Սրանք հիմա ո՞նց կարող են կոչվել դուխով:
Հիմա ո՞վ էր ավելի ժողովրդավար՝ Նիկո՞լը, թե՞ Սերժ Սարգսյանը, որ երկիրը չտարավ ցնցման, հրաժարական տվեց։
Նկարները՝ ստորեւ.