Պարզվում է «HOLLYWOOD»-ի նշանը, անշարժ գույքի գովազդի նշան է:

«HOLLYWOOD» հուշարձանը, որը համարվում է ԱՄՆ-ի՝ Կալիֆորնիայի խորհրդանիշներից մեկը, տեղադրված է Հոլիվուդյան բլուրների վրա և գտնվում է Լոս-Անջելես քաղաքում: Հուշարձանը գտնվում է Գրիֆֆիտ-Պարկ այգում՝ Mount Lee լեռան վրա, որի բարձրությունը 491 մ է:
Հուշարձանը կառուցվել է 1923թ.: Սկզբնական շրջանում հուշարձանը բաղկացած է եղել 13 տառից և ունեցել է հետևյալ տեսքը՝«HOLLYWOODLAND»: Այս արտահայտությունը ծառայել է անշարժ գույքի գովազդի և տների վաճառքի համար: Յուրաքանչյուր  տառի բարձրությունը 15 մ է, իսկ լայնությունը 9 մետր:
Կանխատեսվել է, որ նշանը այնտեղ կմնա ընդամենը մի քանի տարի, սակայն հետագայում այն դառնում է աշխարհահռչակ և ամերիկյան կինոստուդիայի հիմնական խորհրդանիշը:
Ստեղծման օրվանից հուշարձանը կրել է մի շարք փոփոխություններ, ինչպես նաև ենթարկվել է բազմաթիվ հարցակումների: 

 

  • 1932 թվականի սեպտեմբեր ամսին դերասանուհի Peg Entwistle-ը ինքնասպանություն է գործել, իրեն նետելով «H» տառից:
  • 1940թվականին հուշարձանի պաշտոնական պահապան Albert Coffee-ն ավտովթարի է ենթարկվել բախվելով «H» տառին:
  • 1949 թվականին հուշարձանը վերականգնվել է, սակայն այս անգամ նշանից հանվել է «LAND» վերջավորթյունը:

 

Չնայած վերականգնմանը նշանը հաճախակի է քանդվել և վերջնական արդյունքում առաջին «O» տառը վերափոխվել է և վերածվել է «u» տառի: 1978 թ. ամերիկյան երաժիշտ Էլիս Կուպերին հուշարձանի վերականգնման համար հաջողվում է հավաքել 250 000 $, ինչի արդյունքում փոխվում է տառերի չափսերը՝ 13,7 մ բարձրություն և 11,8 մ լայնություն: Բացումը տեղի է ունեցել 1978թ. նոյեմբերի 14-ին:
Հուշարձանը վերջին անգամ վերանորոգվել է 2005թ-ին:
Վերջում նաև ավելացնեմ, որ հուշարձանի անվտանգությունը պահպանելու համար այն ամբողջությամբ պատված է ազդնշանային համակարգով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել