Մեքենայի ամառային անվադողերն էի փոխում ձմեռայինի։ Ամբողջ շուկան չինական արտադրանք է, լավ որակ են կարողանում արդեն ստանալ։ Ինչքան հասկացա, չինացիներն այս ոլորտում դուրս են մղել ռուսական, բելառուսական ու ֆրանսիական ընկերություններին։ Աշխատանքը սա է՝ քիչ խոսել, դնել նպատակ ու ողջ ներուժն ուղղել այդ նպատակի իրականացմանը։ Չի կարելի չհարգել չին ժողովրդին։ Ես ասել եմ, որ մի 20 տարի հետո նրանք նույնիսկ ֆուտբոլում են առաջատար դիրք գրավելու, կարևորը ցանկությունն է։ Իսկ մեզ այս իրավիճակում մնում է քիչ խոսել ու գործ անել, ձգտել, բանակցել, որպեսզի գոնե տեղական սպառման համար չինացիները կամ ֆրանսիացիները Հայաստանում գործարան բացեն։
Մի ժամանակ խոսում էին, որ ֆրանսիական «Միշլեն»-ն է ցանկանում այստեղ անվադողերի արտադրություն բացել, կարելի է բանակցել, արտոնություն տալ ու խնդրել, որ գան։ Հայաստանում մեքենաների մարտկոցներ ևս արտադրվում էին։ Հիմա չգիտեմ՝ կա, թե չէ, բայց այդ մարդկանց ևս պետք է հրավիրել ու խոսել հետները։
Տղեք, Մեգամոլերով ու սիրուն խոսքերով սոցիալական վիճակ չի լավանալու, մարդիկ շարունակում են գնալ, ու սրա դեմն առնելու համար ձեր ասած սևերն ու սպիտակները պետք է միասին լինեն, ցանկացած դրսի ներդրողի աչքի լույսի նման պետք է պահել, երկիր փող պետք է մտնի․ այս վիճակով երկար չենք ձգի, ու արդյունքում հեչ կարևոր չի լինի, թե ով գնաց ու ով մնաց։ Միասնական մոտեցում ու միասնական գաղափար է պետք սահմանել, փող բերող մարդկանց տեղ տվեք։