Panorama.am-ը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը տարօրինակ է համարում այն խոսակցությունները, ըստ որոնց Քոչարյանի փաստաբանական խումբը ինքնաբացարկների ու բացարկների միջնորդություններով փորձում է  ձգձգել դատավարությունը։

«Միշտ ուզում են պատրանք ստեղծել, թե հեսա-հեսա կտեսնեք, ինչեր են ի հայտ գալու։ Ուզում եմ հիասթափեցնել, ոչ մի բան էլ չի լինելու։ Ընդհակառակը, ինչ էլ որ լինելու է, հիասթափեցնելու է սպասում ունեցողներին»,-մինչ դատական նիստի մեկնարկը՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լևոն Քոչարյանը։

Նրա խոսքով, հունիսից մինչև վերջերս նիստերը ձգձգվեցին դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ կապված գործի հետևանքով, իսկ դատավոր Աննա Դանիբեկյանն էլ դատական նիստերը նշանակում է շաբաթը մեկ անգամ։

«Թող բողոքեն, թող ամեն օր նիստ դնեն, մենք դեմ չենք։ Հայրս հիվանդության պատճառով չկարողացավ մի քանի օր գալ, բժիշկ էին դարձել արդեն, դիագնոզներ էին դնում։ Հիմա ի՞նչ է խնդիրը, թող բողոքեն։ Փաստաբանները բացատրեցին, օրինակ եթե այս փուլում դատախազներին բացարկ չհայտնեն, ապա հետ չեն կարող դա անել»,-նշեց Քոչարյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել