Իհարկե, Օսկար Ուայլդի ցիտատներից ընտրություն կատարելը նույնն է, ինչ զմրուխտների մեջ ադամանդ փնտրելը։ Կամ էլ մարգարիտ՝ զմրուխտների մեջ։
Ներկայացնում ենք Ուայլդի ամենահայտնի ցիտատներից մի քանիսը։
- Աստված մարդուն ստեղծելիս մի քիչ գերագնահատել է իր ուժերը։
- Տղամարդիկ միշտ ցանկանում են լինել կնոջ առաջին սերը։ Կանայք երազում են լինել տղամարդկանց վերջին սիրավեպը։
- Ես կարող եմ հոգնել ամեն ինչից՝ բացի գայթակղությունից։
- Տղամարդը, քանի դեռ չի սիրահարվել, կարող է երջանիկ լինել ցանկացած կնոջ հետ։
- Աշխատանքը վերջին ապաստարանն է այն մարդկանց համար, ովքեր ոչինչ անել չեն կարողանում։
- Գայթակղությունից ազատվելու միակ միջոցը նրան տրվելն է։
- Ամենասովորական իրը զարմանալի հետաքրքրութուն է ձեռք բերում այն ժամանակ, երբ նրան սկսում ես թաքցնել մարդկանցից։
- Ամեն ինչ կարելի է վերապրել՝ բացի մահից։
- Դժվար է ապագայից խուսափելը։
- Նորաձևությունն այնքան անտանելի է, որ մենք ստիպված յուրաքանչյուր կես տարին մեկ փոխում ենք այն։
- Փորձ մարդիկ անվանում են իրենց սխալները։
- Հասարակությունը հաճախ ներում է հանցագործներին, բայց ոչ երազողներին։
- Մենք տանել չենք կարողանում այն մարդկանց, ովքեր ունեն միևնույն թերությունները, ինչ և մենք։
- Աթեիզմը նույնքան կրոնի կարիք ունի, որքան և հավատքը։
- Կանայք մեզ ոգեշնչում են հանճարեղ գործերի համար, սակայն միշտ խանգարում են դրանք իրագործել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել