«Ես ցանկանում եմ խոստովանել՝ ես հանդիպում եմ մի կնոջ հետ, թեև ես ամուսնացած եմ:
Նա անհավանական է, գեղեցիկ, խելացի, ուժեղ, ու նա հավատում է Աստծուն:
Ինձ դուր է գալիս նրա հետ գնալ սրճարան, կինոթատրոն, ցուցահանդես ու միշտ ասել նրան, թե որքան գեղեցիկ է:
Ես չեմ կարող հիշել, թե վերջին անգամ երբ եմ զայրացել նրա վրա թեկուզ 5 րոպեով:
Ինչպես էլ անցած լինի իմ օրը, նրա ժպիտը միշտ խրախուսում է ինձ:
Երբեմն նա ինձ անակնկալներ է անում, ինչ-որ յուրահատուկ բան է պատրաստում ինձ համար:
Ամեն անգամ ես ինձ կորցնում եմ երջանկությունից, որ հանդիպել եմ նրան, չնայած այն բանին, որ ես ամուսնացած եմ:
Դու նույնպես պետք է փորձես, ու դու կնկատես, թե ինչպես կյանքդ դեպի լավը կփոխվի:
Իմ մտքով կանցնե՞ր, որ կինը, ում հետ ես հանդիպումների եմ գնում, իմ կինն է: Իսկ ի՞նչ անցավ ձեր մտքով:
Եթե դու ամուսնացած ես, դա չի նշանակում, թե կյանքն ավարտվել է: Ես ուզում եմ ժամադրության գնալ իմ կնոջ հետ, թեև մենք ամուսնացած ենք: Ես չեմ դադարում նրան նվաճել, անգամ, եթե նա ասել է մեկ անգամ, որ «համաձայն է»:
Հաճախ ես տեսնում եմ, որ ամուսնական հարաբերությունները մարում են, քանի որ ամուսինները չեն ձգտում ամեն օր նորովի բացահայտել միմյանց:
Շարունակեք ժամադրությունների գնալ, որտեղ ամեն անգամ նորովի կբացահայտեք ձեր երկրորդ կեսին:
Ինչո՞ւ եք դադարում այդպես վարվել: Դա չպետք է երբևէ ավարտվի:
Շփումն ու մշտապես մեկը մյուսով հետաքրքրվելը, ահա թե ինչն է հաջող հարաբերությունների գրավականը:
Ոչ ոք չի ցանկանում լինել մարդու հետ, ով հետաքրքրություն չի ցուցաբերում իր հանդեպ»: