Armdaily.am-ը գրում է.

Այս գործարանին դրական սպասումներով ենք վերաբերվում, կազմակերպությունն այսօր ոլորտում առաջատարերից մեկն է։

Այս մասին այսօր, ԷՅ ԴԻ ԷՄ ադամանդագործական ընկերությյան նոր արտադրամասի բացման ժամանակ, ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց  ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։   

«Այս նախաձեռնության առանձնահատկությունը նրանում է, որ խոստանում է ստեղծել մինչև 700 աշխատատեղ։ Կարևոր է կազմակերպության հիմնադիրները տվյալ ոլորտում  փորձառություն ունեն  նաև Հայաստանից դուրս, գիտեն աշխարհում այն կարևոր հատկությունները, որ պետք է կազմակերպությունն ունենա ոլորտում մրցունակ լինելու համար։ Նրանք ամենայն բծախնդրությամբ են վերաբերվում ժամանակակից տեխնոլոգիաներն իրենց արտադրության մեջ ներդնելու և դրանց առավելությունները օգտագործելու հարցին»,-ասաց նախարարը։

Հարցին՝ ինչպիսին էր նախորդ տարին ադամանդագործության համար, նախարարը պատասխանեց. «Եղել է որոշակի ծավալային կրճատում, որը, կարծում ենք ունի վերականգնման միտումներ։ Կրճատումն առավելապես պայմանավորված է ոլորտում գործող կազմակերպությունների հասանելիության հարցերի հետ, բայց կազմակերպությունները մի կողմից, մենք մյուս կողմից փորձում ենք անել այնպես, որ իրավիճակը լուծվի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել