Վերջերս շատ եմ նկատում, որ վարորդները բողոքում են հեղուկ գազի կայաններից:
Բոլորի մոտ նույն խնդիրն է, թե բա՝ 40 լիտրանոց բալոնի մեջ 45 լիտր լիցքավորեցին, մյուսը՝ 50 լիտրանոց բալոնի մեջ 54 լիտր լիցքավորեցին:
Բացատրեմ՝ տեխնիկապես ոնց է դա հնարավոր: Նախ՝ բալոնի վրա գրված է՝ քանի լիտր է տարողությունը: Օրինակ, եթե բալոնը 50 լիտր է, 55 լիտր հնարավոր է լիցքավորել: Նալոնը արտադրվում է ֆորմով (շտամպով), և բոլոր արտադրողները նշում են 10% հնարավոր ավել տարողունակություն մասին, շտամպի դեպքում չի ստացվի ստանդարտ նույն տարողունակությամբ բալոներ ստանալը:
Բացի 10%-ից՝ հնարավոր է բալոնի դեֆորմացում, որը և կբերի ավել լիցքավորման: Հեղուկ գազը, բացի նրանից, որ հեղուկ է, նաև առկա է ճնշում, որն էլ բերում է ավել լիցքավորման, պետք չէ պանիկա ստեղծել և վարկաբեկել տարբեր գազալցակայանների:
Օրինակ, եթե Պողոսը լիցքավորում է Լոնդոնում իր մեքենան 50 լիտր, իսկ Փարիզում՝ 55 լիտր, Պողոսը բոլորին կասի, որ Փարիզում իրեն խաբեցին, բայց Պողոսը հաշվի չի առնի, թե ինչ ճնշմամբ են լիցքավորել, հենց այդ ճնշումն է բերում բալոնի դեֆորմացման: