Մարդու գոյությունը լի է տարբեր գաղտնիքներով ու հանելուկներով: Ոչ ոք չի կարող մեզ հստակ ասել, թե ինչպես է առաջացել մարդը, ինչ է իրենից ներկայացնում, որն է նրա կյանքի իմաստը, ու թե ինչ է տեղի ունենում նրա մահից հետո: Վաղ թե ուշ մեզնից յուրաքանչյուրը կփորձի այս հարցերի պատասխանները գտնել գիտության, հավատի, փիլիսոփայական կամ ազոթերիկ ուսմունքների միջոցով:

Լինում են դեպքեր, երբ մարդը գրեթե մահանում է կամ մեզ լքում է ինչ-որ ժամանակով ու նորից վերադառնում է: Այսպես կոչված կլինիկական մահվան դեպքերը շատ գաղտնիքներ են պարունակում:
Եվ այսպես՝ ի՞նչ է տեսնում ու զգում մարդկանց մեծ մասը մահվան շեմին:

1. Վախ

Մարդկանց մեծ մասը սարսափելի վախենում է: Նրանք գիտակցում են, որ մեռնում են, մյուսներին թվացել է, թե իրենց քաշում են ջրհորի հատակը:

2. Հետապնդում ու բռնություն

Տեսիլքներից մեկը այն է, թե ինչպես է մարդը տեսել, որ իրեն ու մյուսներին պետք է վառեն:

3. Իրական դեպքեր մահից հետո

Շատերը զգում են մանիպուլյացիաները, որ անում են բժիշկներն իրենց մարմնի հետ, լսում ու տեսնում են իրենց շուրջը կատարվող իրադարձությունները:

4. Դեժավյու

Կոմայի մեջ գտնվող մի մարդու թվացել է, թե ինքը գիտի, թե ինչ են անելու իր հետ իրեն շրջապատողները:

5. Բույսեր ու կենդանիներ

Որոշ մարդիկ տեսնում են բույսեր, մյուսները՝ կենդանիներ՝ առյուծներ, վագրեր:

6. Վառ լույս

Բոլորին հայտնի լույսը՝ թունելի վերջում:

7. Ընտանիք ու ընկերներ

Շատերը տեսնում են իրենց ընտանիքի անդամներին ու մտերիմներին, սակայն ի վիճակի չեն խոսելու նրանց հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել