1. Ես քեզ հետ ինձ լավ եմ զգում
2. Դու լավագույնն ես
3. Ես քո կարիքն ունեմ
4. Դու ինձ խենթացնում ես
5. Միայն դու ես ինձ ամբողջությամբ ճանաչում
6. Ես քեզ շաաատ եմ սիրում
7. Միայն դու ես ինձ հասկանում
8. Դու կարողանում ես ինձ զվարճացնել
9. Դու հիանալի հումորի զգացում ունես
10. Ինձ դուր է գալիս` ինչպես ես դու իմ մասին հոգ տանում
11. Ես քեզանով հիանում եմ
12. Ես քեզ հետ ինձ երջանիկ եմ զգում
13. Քո հետևում` ինչպես քարե պատի հետևում
14. Քո կողքին ես ինձ հանգիստ եմ զգում
15. Ես չեմ պատկերացնում` ինչպես էի ապրում առանց քեզ
16. Ես քեզանով եմ շնչում, դու իմ թթվածինն ես
17. Ես քեզանից չեմ հագենում
18. Ես կարոտում եմ քո ձեռքերը
19. Դու ինձ համար միակն ես
20. Դու այնքան լավն ես, որ ես քեզ արժանի չեմ

21.Ես քեզ հավերժ կսիրեմ
22. Կներես ինձ (սա հզոր զենք է)
23. Եթե դու ամուսնանաս ինձ հետ, ես աշխարհի ամենաերջանիկ կինը կդառնամ
24. Ինձ քեզանից ոչինչ հարկավոր չէ, բացի քո սիրուց
25. Քո կողքին ես ինձ կարող եմ կին զգալ
26. Առանց քեզ ես միայնակ եմ
27. Ես չեմ համբերում` երբ եմ կրկին քեզ տեսնելու
28. Ինձ սպանում է անգամ միտքը, որ ես կարող եմ քեզ երկար ժամանակ չտեսնել
29. Ես պաշտում եմ քո հպումները
30. Առանց քեզ իմ կյանքը դատարկ է
31. Ես ուզում եմ ամեն օր քո կողքին քնել և քեզ հետ արթնանալ
32. Ես երբեք ոչ ոքի, բացի քեզանից, չեմ սիրել
33. Եթե ոչ քեզ հտ, ապա ոչ ոքի հետ
34. Քո հետևից աշխարհի ծայրն էլ կգամ
35. Ես պատկերացնել անգամ չէի կարող, որ քեզ պես մարդու կհանդիպեմ
36. Դու հրաշալի ես համբուրվում
37. Ես քեզանից ոչ մի գաղտնիք չունեմ
38. Ես խենթանում եմ, երբ դու ինձ ես նայում
39. Ինձ աշխարհի բոլոր բառերն անգամ չեն հերիքի քո հանդեպ իմ սերն արտահայտելու համար
40. Շնորհակալ եմ, որ կաս իմ կյանքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել