Խնդրում եմ ասեք ինձ աշխարհիս երեսին կա մի հիվանդանոց , որ ամենհասարկ վիրակապը անելու համար բուժքույրը հիվանդատիրոջը բառիս բուն իմաստով վազացնի կողքի դեղատուն/ հիվանդանոց տարածքում գտնվող/ բինտ առնելու , ասելով որ իրենք բինտ չունեն . ուշադրություն ոչ թե վերջացել է,այլ չունեն:
Պարզվում է կա նման հիվանդանոց . Էրեբունի հանրապետական կլինիկայում ամենահասարակ կատետրը/ ներերակային սրսկում անելու համար/ ֆիկսելու համար բուժքուրյրը շատ հանգիստ., նույնիսկ լավություն անելու տոնով, ինձ ասում է<...եթե ուզւոմ ես , գնա հիվանդանոցի դեղատնից բինտ առա , որ , էդ անտեր սկոչները շատ չցավացնեն հիվանդին> .
Ապուշի պես վազեցի , արագ բինտը առա բերեցի տվեցի , սա գործն արեց` թողեց գնաց. ուշքի եկա. մտածում եմ , լավ էս աստիճան կարելի է չարչի լինել :
ԷՐԵԲՈՒՆԻ <հանրապետական > կլինիկայի տերեր. բա դուք ինքնասիրություն ունեք: էս ուր եք հասել: Հիվանդանոցում բինտ չկա...ավելի լավ է գետինը մտնեք . ախր ձեզ են խայտառակոում , ասում են վերևից է հրամանը:
Տեսնես էս բինտի բիզնեսը երկրումս ու?մ ձեռքին է ... ավելի մեծ եկամուտ ստանալու համար լավ գաղափր ունեմ :
Հ.Գ . Հա , Որպեսզի խոսքս օդում չհնչի նաև ասեմ , որ դիպվածը տեղի է ունեցել էպիլեպտոլոգիայի բաժնում . ամսաթիվը չեմ նշի , որ չասեն հատուկ հակակրանք ունեմ բուժքրոջ նկատամամբ . թեպետ իրականում շատ էլ լավ ունեմ ` իր բռի ու սմբակավոր պահվածքի համար, բայց <դե քուր ջան մենք հո գործ տվող չենք ...ըտնեց որ լիներ ասա հենա թեժ գիծ էինք զանգել, գործից հանել ռադ էին արել , կնիկ ա էլի , թող աշխատի , տուն պահի , բինտա էլի մեծ բան չի > , ինչպես ասեց իմ հարևան հիվանադապահ կինոջ տղան :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել