Ասու՞մ էի չէ, որ արդեն առավոտներն անհանգստությամբ եմ դիմավորում ՝ սպասելով ներկայիս իշխանության հերթական վիրտուոզ քայլերին ։ Դե մարդիկ շատ սպասեցնել չտվեցին ։ Մարդիկ 《 Ով աշխատի, ով գնա սանատորիա 》 կոնցեպտով շեդեվրիալ պրոեկտ են մշակել . Մեր սրտի նախարար Արսեն Թորոսյանը մեր հաշվին Ռոբին Հուդությունա ուզում անի , ուղղակի էս դեպքում ոչ միայն հարուստներից են վերցնում ու տալիս աղքատներին, այլ նաև միջին վիճակագրական քաղաքացիներից ՝ էն քաղաքացիներից , որոնց աշխատավարձն , ասենք, 100.000 դրամ ա ։ Այսինքն , երկար քննարկումներից հետո քցեցիք֊բռնեցիք, որ ավելի ռացիոնալ որոշում կլինի ուրիշի հաշվին լավություն անելը , քան նոր աշխատատեղեր բացելը՞ ։ Ու սա հիմնավորում են նրանով, որ ռեֆորմը անելու համար չի հերիքում 130մլրդ, բայց միևնույն ժամանակ նույն իշխանությունն ազգային ժողովում գրեթե 2մլն դոլլար պրեմիա ա բաժանել 10 ամսվա մեջ։ Կարողա՞ մի քիչ ձեզ նեղություն տաք, քիչ բաժանեք էդ պրեմիաներն ու հասկանաք, էդ գումարները ներդնեք նոր աշխատատեղ բացելու մեջ ու պարզի , որ ժողովրդին հարկերի տակ ճռռացնելու կարիք այլևս չի լինի ։ Ես մի հատ էլ լավ միտք ունեմ ՝ եկեք օգտվենք այլ երկրների հարուստ փորձից. Օրինակ՝ Բելառուսում չաշխատելու վրա հարկ կա դրված , կամ Ֆրանսիայի օրինակը ձեզ ոչինչ չի հուշու՞մ։ Մարդիկ իրենց բիզնեսները Ֆրանսիայից դուրս են հանում, որ էդ ահռելի հարկերը չվճարեն , մարդիկ էլ կան , որ քաղաքացիությունից են հրաժարվում ՝հանձինս Ժերար Դեպարդիեի ։ Նույնիսկ ոզնուն ա պարզ, որ ձեր հերթական շեդեվրիալ նախագիծը ոչ միայն չի աշխատի , այլև վատ հետևանքների կհանգեցնի ։ #Ովչաշխատինակուտի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել