Ճապոնական ունիվերմագների Daimaru ցանցը նորարարություն է մտցրել իր աշխատակցուհիների համազգեստի մեջ. տարբերանշաններ, որոնք հայտնում են այն կրողի ամսականների մասին:

Հեղինակների մտահղացմամբ, նշանները պետք է ընկերության աշխատակիցներին տեղեկացնեն, որ իրենց գործընկերոջը կարող է օգնություն պետք գալ կամ ավելի երկար ընդմիջում: Սակայն այս նորարարությունը ոչ բոլորի կողմից է ըմբռնումով ընդունվել:

Ինչպես հաղորդել է BBC News-ին ընկերության նախագահ Յոկո Հիգուտին, նման նշաններ ունենալու միտքը հենց առևտրի ցանցի աշխատակցուհիներինն է եղել:

Սպասվում էր, որ այս նշանները կբարելավեն աշխատանքային մթնոլորտը կոլեկտիվում, նշել է Հիգուտին, սակայն գնորդները դժգոհ են եղել: Շատերը անընդունելի և ոչ տեղին են համարել վաճառողի ֆիզիկական վիճակի մասին տեղեկատվությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել