ԱՄՆ-ը պաշտպանական ծախսերի մինչև ՀՆԱ-ի 2%-ի չափով ավելացում են ակնկալում ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցչին:

«ԱՄՆ նախագահը հակված է այն բանին, որպեսզի ՆԱՏՕ-ն ավելի ուժեղանա և ի վիճակի լինի հաղթահարել սպառնալիքներն ու ապագա մարտահրավերները: Այդ կապակցությամբ մենք կոչ ենք անում ՆԱՏՕ-ի բոլոր երկրներին ավելացնել պաշտպանությանն ուղղված ծախսերը՝ Ուելսում տեղի ունեցած գագաթնաժողովի որոշումների շրջանակներում»,- հայտարարել է պաշտոնյան կարճ հարց ու պատասխանի ժամանակ, որը նվիրված է եղել Դոնալդ Թրամփի մասնակցությանը դեկտեմբերի 3-4-ը դաշինքի Լոնդոնում կայանալիք գագաթնաժողովին:

Նշվում է, որ ՆԱՏՕ-ի միայն չորս անդամներ են պաշտպանության վրա ՀՆԱ-ի 2 %-ը ծախսել 2016 թվականին, ներկայումս նման երկրները ինն են: «Ակնկալում ենք, որ մնացած բոլորը դա կանեն մինչև 2024 թվականը»,- ասել է նա:

Հիշեցնենք, օրերս հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը կկրճատեն, իսկ Գերմանիան կավելացնի իր ներդրումը ՆԱՏՕ-ի բյուջեում: Հյուսիս-ատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը պարզաբանել է, որ նոր բանաձևի համաձայն Գերմանիան և ԱՄՆ-ը պետք է մոտավորապես հավասարաչափ ներդրումներ անեն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել