Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում թմրանյութով փաթեթ ստանալիս ձերբակալվել է Սուրբ Անդրեասի վանքի քահանա Իլիոդորը, գրում է «Ֆորպոստ» պարբերականը:

Ինչպես հայտնել է ոստիկանության աղբյուրը, եկեղեցու սպասավորի հետ ծանրոցը վերցնելու է գնացել նրա ընկերը՝ քահանա Եվգենին, որն ավտոմեքենայի մեջ սպասելիս է եղել ընկերոջը:

Տեսնելով Իլիոդորի ձերբակալությունը՝ Եվգենին այս մասին տեղեկացրել է թեմին:

20 րոպեի ընթացքում քահանային օգնության են շտապել թեմի ներկայացուցիչները՝ անվտանգության ընկերության ղեկավարի ուղեկցությամբ, սակայն ձերբակալվածին օգնել չի հաջողվել: Վերջինս ոստիկանություն է տեղափոխվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել