Հարավկորեական Չեջու կղզին աշխարհի միակ կղզին է, որտեղ ապրում են միայն ջրասույզ կանայք։ Ինչպե՞ս է ստացվել այդպես, ու ինչպե՞ս է անցնում իրենց առօյրան։ 

Կին-ջրասույզների ավանդույթը սկսեց այս կղզում տարածվել 17-րդ դարում։ Սկզբում այստեղ կանայք զբաղվում էին հողագործությամբ, սակայն ստացվեց այնպես, որ հող մշակելն այս կղզում բավականին դժվար էր, դրա համար կանայք ստիպված էին ուրիշ մեթոդներ գտնել գումար վաստակելու համար։ Ահա այդ ժամանակ է, որ նրանք հասկանում են, որ պետք է զբաղվեն ջրասուզությամբ։ 

Քանի որ այդ տարիներին ջրասույզի մասնագիտությունը բավականին ցածր էր վարձատրվում, կանայք որոշեցին հենց իրենք զբաղվել այդ գործով, իսկ տղամարդիկ որոշեցին ավելի եկամտաբեր գործով զբաղվել։ Արդյունքում ժամանակի ընթացքում կղզին սկսեց բնակեցվել միայն կանանցով, ովքեր սկսեցին ապրել օվկիանոսի խորքերում ու մարգարիտներ գտնել։ 

Մարգարիտներ գտնելու գործը տարիներ անց դարձավ չափազանց եկամտաբեր, ու այժմ այս ջրահարս-կանայք կարողանում են հրաշալի գումար վաստակել ու ապահովել իրենց ապրուստը։ 1965թ.-ին կղզում ապրում ու աշխատում էր շուրջ 35.000 կին-ջրասույզ, ինչն աննախադեպ թիվ է այսպիսի մասնագիտության համար։ Նրանց մասնագիտական տարիքը սկսվում էր 15 տարեկանից։ 

Սակայն վերջին տասնամյակում կղզին սկսել է ճգնաժամ ապրել։ Խնդիրն այն է, որ նորագույն տեխնոլոգիաները թույլ են տալիս նաև օվկիանոսից դուրս մարգարիտներ աճեցնել ու ստեղծել խեցիներ, որոնցում հնարավոր կլինի այլ պայմաններում մարգարիտներ ստեղծել։ Սա ստիպում է կանանց ավելի քիչ զբաղվել այս գործունեությամբ, որովհետև այստեղ նորից սկսել է քչանալ։ 

Արդյունքում այժմ կղզում ապրում է ընդամենը 4000 ջրասույզ, ում տարիքը սկսում է 60 տարեկանից։ Կառավարությունն այնքան է մտահոգված այսպիսի պակասումներով, որ որոշել է հատուկ անվճար դպրոց բացել, որտեղ աղջիկները կարող են սովորել այս հրաշալի մասնագիտության առանձնահատկությունները։ 

Ջրասույզների կղզին այնքան ունիկալ է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշեց այն ընդգրկել մարդկային կարևորագույն ժառանգությունների ցանկում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել