Սենյակով մեկ թափթփված երեխայի իրերը նյարդայնացնում են ծնողներին։ Սակայն «ե՞րբ կհավաքես հետևիցդ» ավանդական հարցը հիմնականում անպատասխան է մնում երեխայի կողմից։ Դրանից հետո սցենարը տարբեր զարգացումներ է ունենում։

Պարզվում է՝ կան ոչ այնքան բարդ կանոններ, որ օգնում են շատ խնդիրներ արագ և հեշտ լուծել։ 

1. Ձևակերպեք միտքը

Ծնողները պետք է սկզբում իրենց համար հստակ ձևակերպեն, թե ինչը իրենց դուր չի գալիս երեխայի վարքի մեջ, և ինչ գործողություններ են իրենք նրանից ակնկալում։ Կանգ առեք, մտածեք, ձեր հույզերը վերածեք արտահայտությունները և հետո միայն խոսեք։

2. Խաղային պահերն օգտագործեք

Խաղալը փոքր տարիքի երեխաների բնական վիճակն է, այդ պատճառով էլ դարձեք սենյակը հավաքելու համատեղ «ճամփորդության» մասնակիցը։ Այդպես ձեր խորհուրդներն ու խնդրանքներն ավելի հասկանալի կլինեն և կկատարվեն։

3. Կերպարներ ստեղծեք

Երեխան ինֆորմացիան ստանում է զգայարանների միջոցով, այսինքն՝ նա պետք է շոշափի, տեսնի, վերապրի հույզերը։ Ավելի քիչ բառեր, ավելի շատ կերպարներ օգտագործեք։

4. Հեքիաթ հորինեք

Նույնիսկ եթե այնքան էլ երևակայություն չունեք, հիշեք տարբեր հեքիաթների կերպարներին, միացրեք դրանց պատմությունները, որտեղ նրանք այնպես կգործեն, ինչպես որ դուք ձեր երեխայից եք պահանջում։ Երեխաները շատ լավ են հիշում և իրենց հետ համադրում հեքիաթային կերպարներին։

5. Արտահայտությունների տարբեր ձևեր հորինեք

Երեխայի կարճաժամկետ հիշողությունը կպահպանի ձեր ասած ինֆորմացիան առավելագույնը երեք օր։ Որպեսզի այն ավելի երկար մնա, պետք է մի քանի անգամ կրկնել, ընդ որում՝ վառ, հուզական և պատկերավոր։

6. Հարգեք երեխային

Ինչպես և մեծերը, երեխաները նույնպես ուշադրության կարիք ունեն և ցանկանում են տեսնել խոսող ծնողի դեմքը, այլ ոչ մեջքը, այդ պատճառով էլ, հարգելով երեխաներին, կքանստեք նրանց հավասարվելու համար, նայեք երեխայի աչքերին, երբ խոսում եք նրա հետ։

7. Ընտրեք արտահայտությունները

Երբ բացատրում եք վարքի և անվտանգության կանոնները, ուշադրության կենտրոնացումը «չի կարելի» բառից փոխեք «կարելիի»։ Օրինակ՝ փոխանակ ասելու «չի կարելի փողոցը մենակ անցնել և կարմիր լույսի տակ», ասեք նրան. «Կարելի է անցնել կանաչ լույսի տակ և մայրիկի հետ»։ Նա կպատկերացնի այդ տեսարանը և կհիշի։

Հուսով ենք, որ այս պարզ կանոնները կօգնեն ձեզ ընդհանուր լեզու գտնել երեխայի հետ ցանկացած հարցի շուրջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել