Մորտոնի մատ է կոչվում ոտնաթաթի մատների այն ձևը, երբ երկրորդ մատն ավելի երկար է առաջինից։ Ոտքերի մատների այսպիսի կառուցվածքը հանդիպում է բնակչության մոտավորապես 10 տոկոսի մոտ և, որպես կանոն, ոչ մի անհարմարություն չի առաջացնում, սակայն սխալ ընտրված կոշիկի դեպքում կարող է ցավի ու կոշտուկների առաջացման պատճառ դառնալ։ Անատոմիական այս առանձնահատկությունը հետաքրքիր պատմություն ունի ու կարող է մի քանի օգտակար գործնական հետևանքներ ունենալ։ Այն ազդում է ոտնաթաթի դիմացկունության, բնավորության ու նույնիսկ սեռական համատեղելիության վրա։

Շատ մարդկանց մոտ ոտնաթաթերի մատների ոսկրերի կառուցվածքը բթամատից նվազման կարգով է դասավորված։ Սակայն կան մարդիկ, ում մոտ երկրորդ մատն ավելի երկար է։ Այսպիսի մատը ստացել է «Մորտոնի մատ» անվանումը՝ ամերիկացի վիրաբույժ-օրթոպեդ Դադլի Ջո Մորտոնի անունով (1884-1960թթ), ով առաջինն է նկարագրել այս երևույթը։ Մասնագիտական գրականության մեջ այս երևույթը սովորաբար նկարագրվում է որպես խանգարում, սակայն սա բավականին տարածված երևույթ է ու ոչ մի անհարմարություն չի առաջացնում։

Պատմություն։ Հարկ է նշել, որ նեանդերթալյան մարդկանց մոտ ոտնաթաթերը հենց Մորտոնի մատներով էր։ Հին հույներն ու հռոմեացիները հենց այսպիսի ոտնաթաթն էին էսթետիկ չափանիշներին համապատասխան համարում, ինչն էլ արտացոլվում էր նրանց կողմից ստեղծված քանդակներում։ Միջնադարյան Եվրոպայում այսպիսի մատն ազնվական ու թագավորական էր համարվում։

Բոլոր հին հունական արձանները, որոնք հույների քանդակներն են ներկայացնում, հստակ առանձնացնում են այս յուրահատկությունը։ Ավելի ուշ հռոմեացիները, ովքեր քանդակագործության արվեստին այնքան լավ չէին տիրապետում, կրկնօրինակում էին հույների ստեղծագործությունները և դրա հետ միասին հունական ոտնաթաթը։ Այդ իսկ պատճառով Մորտոնի մատին անվանում են նաև «Հունական մատ»։ Ի դեպ, Ազատության արձանի ոտնաթաթը նույնպես այսպիսին է։ Բոտիչելիի ու Միքելանջելոյի ստեղծագործությունների, ինչպես նաև Լեոնարդո դա Վինիչիի ու շատ այլ նկարիչների հերոսներն այսպիսի ոտք ունեին։

Մորտոնի մատ. բնավորություն ու ամուսնական համատեղելիություն

Ժողովրդական դիտարկումների ու էմպիրիկ տվյալների համաձայն՝ Մորտոնի մատը կապված է առաջնորդական որակների ու սեռական կոնստիտուցիայի աստիճանի հետ։ Պետք է նշել, սակայն, որ այս դիտարկումները գիտական չեն, ու գիտափորձեր դեռևս չեն անցկացվել։ Որքան երկար է ոտնաթաթի երկրորդ մատը, այնքան ուժեղ առաջնորդական հատկանիշներ ունեք։ Դուք ակտիվ եք գործունյա և ճարպիկ։ Սակայն նպատակին հասնելու ցանկությունն առանց մյուսների հետ հաշվի նստելու անհրաժեշտ է զսպել, այլապես կարող եք իշխող տիրակալի վերածվել։

Եթե երկրորդ մատն ավելի երկար է առաջինից, ապա այսպիսի ոտնաթաթի տերն ընտանիքում գլխավորը գլինի։ Ի դեպ, Հնդկաստանում մայրերը հետ են պահում իրենց տղաներին այն աղջիկների հետ ամուսնանալուց, ում ոտնաթաթի երկրորդ մատը չափազանց երկար է, որպեսզի տղաները կանանց կրունկի տակ չլինեն։

Ժողովրդական իմաստությունը կանանց մասին նշում է. «Եթե ոտքի երկրորդ մատն ավելի երկար է առաջինից, այսպիսի կինը չափազանց դժբախտ է և անհանգստության պատճառ կդառնա մյուսների համար։ Եթե ոտնաթաթի բթամատն ամենաերկարն է, ապա Դուք հնազանդ կլինեք Ձեր ամուսնուն։ Իսկ եթե երկրորդն է ավելի երկար, ապա Դուք եք գլխավորը»։

Հայտնի է, որ սեռական տարբեր կոնստիտուցիա ունեցող զույգերը սեռական կյանքում դժվարություն են ունենում։ Ինչ վերաբերում է սեռական խառնվածքին, պարզվում է, որ սեռական թույլ կոնստիտուցիայով մարդկանց մոտ բթամատն ավելի երկար է, սեռական միջին կոնստիտուցիա ունեցող մարդկանց մոտ այն հավասար է երկրորդ մատին, իսկ ուժեղի դեպքում բթամատը կարճ է երկրորդ մատից 3-10 միլիմետրով։ Անկասկած, սա ամենակարևոր նշանը չէ և միայն բազմաթիվ այլ նշաններից մեկը։ Պարզապես հաշվի առեք, որ կարևոր է որպես կողակից ընտրել Ձեր կոնստիտուցիային համապատասխան կոնստիտուցիա ունեցող մարդու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել