153 տարի առաջ Մարկ Տվենը հրատարակեց իր առաջին պատմվածքը՝ «Հայտնի թռչկոտող գորտը»։ Եթե սա պատճառ չէ, որպեսզի հիշենք այս հանճարի մտքերը, ապա հայտնի չէ, թե էլ ինչը կարող է պատճառ դառնալ։

  1. Ես երբեք թույլ չեմ տվել, որ իմ դպրոցական դասերը խանգարեն կրթվելուս։
  2. Բանկիրն այն մարդն է, ով ձեզ արևոտ եղանակին պարտքով անձրևանոց կտրամադրի և այն ետ կպահանջի այն ժամանակ, երբ կսկսվի անձրևը։
  3. Հոկտեմբերը տարվա ամենավտանգավոր ամիսներից մեկն է բորսայում խաղալու համար։ Մնացած վտանգավոր ամիսներն են՝ հուլիսը, հունվարը, սեպտեմբերը, ապրիլը, նույեմբերը, մայիսը, մարտը, հունիսը, դեկտեմբերը, օգոստոսը և փետրվարը։
  4. Երբ ես 14 տարեկան էի, հայրս այնքան հիմար էր, որ ես մի կերպ էի տանում նրան, սակայն երբ դարձա 21 տարեկան, ես ապշեցի՝ այս ծեր մարդը որքան էր խելացիացել վերջին յոթ տարվա ընթացքում։
  5. Վագների երաժշտությունն ավելի լավն է, քան այն թվում է լսելիս։
  6. Ընկերությունն այնպիսի սուրբ, քաղցր, ամուր և մշտական զգացմունք է, որ այն կարելի է պահպանել ամբողջ կյանքի ընթացքում, եթե, իհարկե, չփորձեք պարտքով գումար խնդրել։
  7. Ես ինձ համար օրենք եմ դարձրել երբեք մեկ ծխախոտից ավել չծխել միաժամանակ։
  8. «Դասական» է համարվում այն գիրքը, որը բոլորը գովաբանում են, սակայն երբեք չեն կարդում։
  9. Միշտ անկեղծորեն ընդունիր սխալներդ․ դա կբթացնի տնօրինությանը և թույլ կտա նոր սխալներ գործել։
  10. Մարդը միակ կենդանին է, որը կարող է կարմրել և դրա համար պատճառ ունենալ։
  11. Ամենից առաջ փաստեր են հարկավոր, իսկ հետո նրանց հետ կարող եք անել այն, ինչ ցանկանաս։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել