Tert.am Life-ը գրում է.

Երիտասարդ դերասանուհի Եվա Բաղդասարյանը երեկ տոնել է 25-ամյակը, ինչի առթիվ խնջույք է կազմակերպել, որին, իր խոսքով, ներկա են եղել միայն ամենամտերիմ մարդիկ:

Tert.am Life-ը լուսանկարել է Եվայի 25-ամյակի հետաքրքիր դրվագներն ու հոբելյարի հետ զրուցել ձեռքբերումների, երազանքի ու օրը մեծ շուքով չնշելու որոշման մասին:

«Որոշել էի այս տարի տարբերվող տարեդարձ ունենալ և ընկերուհուս հետ մեկնել Եգիպտոս, սակայն առաջարկ ստացա այս օրերին նկարահանվել հնդիկ երգչի տեսահոլովակում: Նկարահանումները նոյեմբերի 27-ին էին և այսօր: Մեխանիկորեն այնպես ստացվեց, որ ծննդյանս օրը մնացի Հայաստանում»,- ասաց Եվան:

Դերասանուհին նկատեց, որ սովորաբար ավելի մեծ խնջույքներ է կազմակերպել տարեդարձերի առթիվ, թվում էր՝ 25-ամյակն ավելի մեծ շուքով պետք է նշի, բայց ճիշտ հակառակն է ստացվել: Նա միայն աղջիկների է հրավիրել հավաքույթին՝ ընկերուհիներին, մայրիկին ու քույրիկին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել