Շվեդ բնապահպանական ակտիվիստուհի Գրետա Թունբերգը «Յուրաքանչյուրը կարող Է փոխել իրադրությունը» իր առաջին գրքի հրատարակման համար Մեծ Բրիտանիայում տարվա հեղինակ Է ճանաչվել Waterstones գրախանութների խոշորագույն բրիտանական մանրածախ ցանցերից մեկի վարկածով: Այդ մասին նոյեմբերի 29-ին հայտնել Է Daily Mail պարբերականը:

Գիրքը, որը ներառում Է 16-ամյա շվեդ աղջկա ելույթները, Միացյալ Թագավորության խանութների վաճառասեղաններին հայտնվել Էր մայիսին: Արդեն հայտարարված Է ժողովածուի նոր հրատարակության մասին, որը ներառում Է նր ավելի մեծ թվով ելույթներ:

Թունբերգը նաեւ կդառնա հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիայի ժամանակավոր հաղորդավարը: Ծրագիրը, որի ընթացքում ակտիվիստուհին հյուրերի հետ զրուցելու Է բնապահպանության թեմայով, եթեր կտրվի Սուրբծննդյան եւ ամանորյա տոների ժամանակաշրջանում՝ դեկտեմբերի 26-ից 31-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել