ՏԿԵՆ «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը հորդորում է վարորդներին չխոչընդոտել ձմեռային սպասարկման շրջանակներում կապալառու կազմակերպությունների կողմից իրականացվող ձնամաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներին, ինչպես նաև երթևեկության անվտանգությունից ելնելով, հետևել կապալառու կազմակերպության և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հրահանգներին։
«Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ը, հաշվի առնելով եղանակային պայմանները, հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



