Այս տարի «Հեռուստամարաթոն 2019» նվիրաբերվել է 9 մլն 856 հազար ԱՄՆ դոլար: Վերջին 6 տարում առաջին անգամ հանգանակված գումարի չափը 10 միլիոն դոլար սահմանագծից պակաս է:

2018-ի իշխանափոխությունից հետո տեղի ունեցած առաջին հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել էր 2019-ի արդյունքից 1.3 մլն դոլարով ավելի՝ 11 մլն 109 հազար դոլար:

2018-ի հեռուտամարաթոնից օրեր առաջ վարչապետ Փաշինյանն ուղիղ հեռարձակմամբ աշխարհասփյուռ հայերին կոչ էր արել մասնակցել ազգային դրամահավաքին, նշելով, որ երաշխավորում են, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերված գումարները լիարժեք կծառայեն իրենց նպատակին:

Չնայած նրա հորդորին՝ հավաքված գումարի չափը նախքան իշխանափոխությունը գրանցված վերջին տվյալից քիչ էր կազմել. Իշխանափոխությանը նախորդած տարում՝ 2017-ին հանգանակվել էր 12.5 մլն դոլար:

Այս տարի Նիկոլ Փաշինյանն անձամբ է մասնակցել «Հեռուստամարաթոն-2019», նա մարտահրավեր էր ուղարկել հայտնի ամերիկահայեր Քիմ Քարդաշյանին, Ալեքսիս Օհանյանին և Սերժ Թանկյանին՝ կոչ անելով աջակցությունը դարձնել պարբերական:

Ավելի վաղ՝ 2016-ին հանգանակված գումարի կազմել էր մոտ 15.5 մլն դոլար:

2015-ին հանգանակված գումարը 10.3 մլն դոլար էր կազմել, իսկ 2014-ինը՝ 12.4 մլն դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել