Այս պահին ընթանում է 22-րդ համահայկական հեռուստամարաթոնը: Փաստ է, որ համահայկական հեռուստամարաթոնը ինչ-որ կերպով արտահայտում է Հայաստանի իշխանությունների հանդեպ սփյուռքի վստահությունը, ինչի մասին նաև հայտարարում է ՀՀ վարչապետը:
2018 թվականին՝ «թավշյա իշխանափոխության» էյֆորիայի պայմաններում, հեռուստամարաթոնի արդյունքում հանգանակվեց 11,109,633 դոլար, որը վերջին տասը տարիներում չնչին չափերով գերազանցում էր միայն 2015 թվականի արդյունքներին (10,378,465 դոլար):
Ի դեպ, անհրաժեշտ է հիշեցնել, որ սփյուռքը Հայաստանի իշխանությունների հանդեպ ամենաբարձր վստահությունը հայտնել է 2008 թվականին՝ «Մարտի 1»-ի իրադարձություններից հետո՝ հայրենիքին նվիրաբերելով 35,009,156 դոլար, ինչը մինչ այսօր մնացել է անգերազանցելի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել