Ամերիկացի դերասանուհի և ֆոտոմոդել Պամելա Անդերսոնը նկարահանվել է ամսագրի համար՝ անկեղծ լողազգեստով: Զբոսանավի վրա կազմակերպված ֆոտոշարքի նկարահանումները, որոնք ֆիքսել են պապարացիները, հրապարակել է Daily Mail-ը:

52-ամյա դերասանուհին Maxim ամսագրի ավստրալական տարբերակի շապիկի համար նկարահանվել է խորը լանջաբացվածքով և բաց մեջքով սպիտակ ամբողջական լողազգեստով: Նա կերպարը լրացրել է հայելային արևային ակնոցներով:

Պարբերականը հայտնում է, որ նկարահանումը տեղի է ունեցել զբոսանավի վրա, ավստրալական Գոլդ-Կոստում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել