Բրիտանացի հայտնի հեռուստահաղորդավար Ջերեմի Քլարքսոնը քննադատության է ենթարկել 16-ամյա շվեդ էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգին՝ նրան մեղադելով ավտոմոբիլային շոու ժանրը վերացնելու մեջ: Համապատասխան հայտարարություններով նա հանդես է եկել The Sun թերթում հրապարակված հարցազրույցում։

«Բոլոր նրանք, ում 25 տարին դեռ չի լրացել, ում ես ճանաչում եմ, բնավ չեն հետաքրքրվում ավտոմեքենաներով: Գրետա Թունբերգը ոչնչացրեց ավտոմոբիլային շոուն: Նրանց դպրոցում սովորեցնում են, նախքան նրանք «մայրիկ» եւ «հայրիկ» կասեն, որ ավտոմեքենաները չարիք են»,- ասել է The Grand Tour ծրագրի հաղորդավարը:

Ջերեմի Քլարքսոնը համաշխարհային հռչակ ձեռք բերեց Top Gear հեռուստաշոուի շնորհիվ՝ այնտեղ հաղորդավար դառնալով 1988 թվականին: 2002 թվականին հաղորդման նոր ձեւաչափի եթեր դուրս գալուց հետո՝ համահաղորդավարներ Ջեյմս Մեյի եւ Ռիչարդ Համոնդի մասնակցությամբ այն դարձել էր ամենահանրաճանաչը BBC-ի երկրորդ ալիքում եւ հեռարձակվում էր ավելի քան հարյուր երկիր: 2015 թվականին Քլարքսոնը հեռացել է BBC-ից, քանի որ հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան նրա հետ չի երկարացրել արտավորագիրը տեխնիկական պրոդյուսերի հետ նրա վեճի պատճառով, որն ավարտվել էր ծեծկռտոցով:

Նրանից անմիջապես հետո հեռացան նաեւ Մեյը եւ Համոնդը: Հետագայում բոլոր երեքն էր պարտավորագիր ստորագրեցին Amazon Video-ի հետ եւ նկարահանում են The Grand Tour ավտոմոբիլային շոուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել