Pastinfo.am-ը գրում է.

Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը տարածել է հայտարարություն՝ հերքելով մամուլում հրապարակված այն լուրը, որ քաղաքապետարանին 20 «ԿամԱԶ» նվիրած անձը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն է։

«Հրապարակման մեջ, մասնավորապես, ասվում է, որ «քաղաքապետարանին 20 «ԿամԱԶ» մակնիշի աղբատարներ նվիրած անձը Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն է, ով այս պահին կալանավորված է»:

Որպես Գագիկ Խաչատրյանի լիազորված ներկայացուցիչներ, հայտնում ենք, որ նշյալ հրապարակման մեջ ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Կոչ ենք անում զերծ մնալ շահարկումներից, որոնք կարող են անուղղակի ազդեցություն ունենալ իրավական գործընթացների վրա»,-ասված է հայտարարության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել