Tesla Motors նորարարական ընկերությունը ծրագրում է ավտոմեքենայի մաքրիչները փոխարինել լազերով, հայտնում է Electrek-ը:

Պարբերականի տվյալների համաձայն, ընկերությունը լազերային սարք է արտոնագրել, որը կփոխարինի ավտոմեքենայի մաքրիչներին:

Հաղորդվում է, որ դրանք միանալու են ավտոմատ կերպով: Դա հնարավոր կլինի սենսորների շնորհիվ, որոնք կճանաչեն ապակու մաքրությունը:

Լազերային սարքը մաքրելու է ոչ միայն դիմապակին, այլ նաև կողային պատուհանների ապակիները և հետևի հայելիները: Լազերային «մաքրիչների» աշխատանքի համար ոչ մի հեղուկ չի պահանջվի:

Սակայն հայտնի չէ, թե ինչպես է լազերը գործելու ուժեղ անձրևի ժամանակ և որքան անվտանգ են դրանք վարորդի և ուղևորների տեսողության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել