Հայտնի է դարձել, թե որքան կարող է աշխատել Մոսկվայում ամանորյա կորպորատիվի ժամանակ ուկրաինական երգչուհի Սոֆիա Ռոտարուն: Այս մասին հաղորդում է kp.ru կայքը՝ հղում անելով մայրաքաղաքի գործակալություններից մեկի գլխավոր մենեջերին:
Նրա խոսքերով՝ երգչուհու հոնորարը դեկտեմբերին 60 հազար դոլար է հայտարարվել: Բացի այդ, նրա խմբի համար գոյություն ունեն լրացուցիչ տրանսպորտային ծախսեր:
«Մեր ստացված նախահաշվում ներառված էին հյուրանցի, տրանսպորտի, օրապահիկի ծախսերը»,- ասել է նա:
Պարբերականի զրուցակիցն ավելացրել է, որ նախահաշվում նշված է նաև Ռոտարուի քրոջ թռիչքը բիզնես-կարգով: Այդպիսով տրանսպորտի ծախսերը մոտ 15 հազար դոլար են կազմել:
Նա նաև նշել է, որ կոլեկտիվի մի մասն արդեն Մոսկվայում է, իսկ Ռոտարուն ապրում է սեփական տանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել