Այսօր, ինչպես նախորդ տարիներին, կատարեցի իմ պարտքը, որով իմ փոքր ներդրումը բերեցի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ապագա ծրագրերին։ Ես մնում եմ համոզված իմ այն սկզբունքին, որ յուրաքանչյուր հայ պետք է իր մասնակցությունն ունենա իր իսկ երկրի կայացման կարևորագույն գործում, եւ միայն բոլորս միասին կարող ենք ապահովել Համահայկական հիմնադրամի առաքելությունը։

Միշտ բարձր եմ գնահատել հիմնադրամի գործունեությունը մեր պետականաշինության մեջ, ուստի կոչ եմ անում բոլորին սատար կանգնել հիմնադրամին։

Հ.Գ. Հուսով եմ՝ հիմնադրամի ղեկավարությունը կկարողանա ապահովել հիմնադրամի արդյունավետ աշխատանքները եւ չի ձախողի, քանզի ուժային կառուցներն այս գործում անզոր են։

Image may contain: one or more people

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել