Քաղաքապետարանն այսօր տարբեր պատվոգիրների տեսքով հրապարակել է նվիրատուների ցուցակը։ Հիշեցնեմ, որ իրենք պաշտոնապես հերքել են Ալեքսանյանի նվիրատվության մասին տեղեկությունը։ Հիմա էդ ցանկում կա ահա այսպիսի ընկերություն, որի անվանումը ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է պետռեգիստրում, բայց անհնար է չնկատել, որ Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Էնդ Հոլդինգ»-ից այն տարբերվում է ընդամենը մեկ տառով։
Ուստի.
1. Կա՛մ նվերը ստացել են Ալեքսանյանից ու ստում են, որ դա այդպես չէ,
2. Կա՛մ նվերը ստացել են գոյություն չունեցող ընկերությունից,
3. Կա՛մ ստացել են Ալեքսանյանից ու դա քողարկելու համար պատվոգրի մեջ ՍՊԸ-ի անվան մեջ դիտմամբ սխալ են թույլ տվել։
Ամեն դեպքում քաղաքապետարանը ՍՏՈՒՄ Է։ Ստում է շատ վատ։ Ինքն իրեն հակասելով ու «մոռանալով» տարբեր բաներ։ Հիմա ամենակարևոր հարցը․ ինչո՞ւ է ստում քաղաքապետարանը։ Ի՞նչ է թաքցնում ԺՈՂՈՎՐԴԻՑ, որն իրենց աշխատանք է տվել։ Ինչի՞ դիմաց են նրանք ստացվել նվերները։
Այս հարցերին քաղաքապետարանը պարտավոր է տալ հստակ պատասխաններ։