Յուրաքանչյուր մայր ցանկանում է, որ իր երեխան ամենագեղեցիկը լինի: Երբեմն այդ ցանկությունը հասնում է խելագարության աստիճանի: Ծնողները սկսում են երեխաներին գեղեցկության մրցույթների տանել, երբեմն դիմում են նաև պլաստիկ միջամտությունների (այո՛, սարսափելի է հնչում, բայց փաստ է):

Սակայն այս պատմության հերոսուհին միայն կատակում է: Կինն իր 6 ամսական աղջնակի դեմքին հոնքեր է նկարել, սակայն ինչ-որ բան այնպես չի գնացել: 

Դանիել Մաքշերին, ով Շոտլանդիայից է, որոշել է, որ բավականին հետաքրքիր կլինի, եթե իր 6 ամսական աղջնակի դեմքին հոնքեր նկարի: Դանիելին դա բավականին ծիծաղելի է թվացել, և նա որոշել է լուսանկարը հրապարակել:

Մարդկանց առաջին արձագանքը տարբեր էր: Շատերը կարծում են, որ լուսանկարը բավականին ծիծաղելի է, սակայն կան մարդիկ, որ մորը սկսել են քննադատել: 

Ինքը՝ մայրը, կարծում է, որ այդտեղ ոչ մի վատ բան չկա, ախր, դա ընդամենը լուսանկար էր, իսկ դրանից հետո այն մաքրել են: 

Ի՞նչ եք կարծում, նորմա՞լ է դա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել