Կանոնավոր կերպով քաղցած մնալը նպաստում է սրտի անբավարարության ռիսկի նվազեցմանը և կյանքի տևողության երկարացմանը: Այս եզրակացությանն են հանգել ԱՄՆ-ի Սրտի ասոցիացիայի գիտնականները՝ տեղեկացնում է MedicalXpress-ը։
Հետազոտության ընացքում շուրջ երկու հազար մարդ սրտի կաթետերացում է անցել: Նրանցից 389-ը կանոնավոր կերպով քաղցած է մնացել: Ըստ որում, նրանց զննել են գրեթե չորսուկես տարի:
Պարզվել է, որ քաղցաբուժությամբ զբաղվողների շրջանում մահացությունը 45 տոկուսվ ցածր է եղել, քան հետազոտության մնացած մասնակիցների մոտ:
Բացի դրանից՝ մասնագետները վերլուծել են նույն պացիենտների տվյալները և պարզել, որ քաղցաբուժությամբ զբաղվողների մոտ սրտի նոպաներ 71 տոկոսով քիչ են տեղի ունենում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել