Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Քայլի Ջեների և Թրևիս Սքոթի բաժանման մասին, աստղին սկսեցին կասկածել հայտնի ռեփեր Դրեյքի հետ հարաբերությունների մեջ: Իսկ նման լուրերի պատճառն այն է, որ Քայլիին ավելի ու ավելի հաճախ են նկատում ռեփերի առանձնատանը:
Ըստ US Weekly պարբերականի, Քայլին բաժանվել է Սքոթից դեռևս ռեփերի հետ սիրավեպից առաջ: Աստղը իր անձնական կյանքի վերաբերյալ մեկնաբանություններ չի անում, բայց աղբյուրները պնդում են, որ Հելոուինը նա նշել է Դրեյքի հետ միասին:
«Դրեյքին միշտ դուր էր գալիս Քայլին, և դա փոխադարձ է: Նրանք շատ ժամանակ են անցկացնում միասին և ավելի հաճախ են տեսնում իրար, քան նախկինում, չէ որ Քայլին այժմ ազատ է, և նրանք ապրում են հարևանությամբ»,- պատմել է պարբերականի աղբյուրը:
Դրեյքը սկսել է համակրանք ցուցաբերել միայն այն բանից հետո, երբ Քայլին հայտարարել է ամուսնուց և դստեր՝ Սթորմիի հորից, Թրևիս Սքոթից բաժանվելու մասին:
«Քայլիի և Դրեյքի բարեկամությունը վերջերս ռոմանտիկ բնույթ է ստացել: Նրա կազպակերպած Հելոուինի երեկույթի ընթացքում նրանք շատ ուշադիր էին միմյանց նկատմամբ և անընդհատ հայացքներ էին փոխանակում… Նրանք վաղուց էին ճանաչում միմյանց և երկար ժամանակ ընկերներ էին, բայց միշտ էլ կայծ կար նրանց միջև: Սա բարդ իրավիճակ է, ինչպես և Քայլիի և Թրևիսի մոտ»,- ասել է աղբյուրը: