
Վերջերս ԶԼՄ-ները բացահայտեցին Քեյթի և Ուիլիամի ամուսնական պայմանագրից մի քանի կետ: Ըստ դրանցից մեկի՝ Քեյթը ամուսնության ընթացքում պետք է 3 երեխա ունենա:
Միդլթոնը պայմանագրի այս կետը հրաշալի հաղթահարել է: Թագավորական ընտանիքը դաստիարակում է 6-ամյա Ջորջին, 4-ամյա Շարլոտային և Լուիին, ով կես տարի առաջ է լույս աշխարհ եկել:
Ասում են, որ Քեյթի 3 հղիություններն էլ դժվար են անցել: Նրան տանջում էր սրտխառնոցը, հատկապես առավոտյան, այնպես որ, այդ ժամանակ բոլորը վստահ էին, որ Քեյթը հաստատ կսահմանափակվի այս 3 հղիությամբ:
Սակայն բրիտանացիները նորից ոտքի են կանգնել ու ասում են, որ Քեյթը նորից հղի է: Պալատականների խոսքերով՝ Քեյթը անցել է հղիության եռամսյակը:
Բամբասանքները սկսել էին դեռևս հոկտեմբերին: Քեյթը փոխել է սանրվածքը՝ դարձնելով այն ավելի կարճ: Այսպիսի քայլի նա գնացել է անցած 3 հղիությունների ընթացքում:
Բրիտանացիներն արդեն շատ լավ են ճանաչում Քեյթին և միանգամից հասկացել են նրա այս քայլը: Արտաքինում փոփոխություններ անելով՝ Քեյթը փորձում է մարդկանց ուշադրությունը շեղել: Բայց այս անգամ այդպես չի լինի: