1in.am-ը գրում է.

Չինացի միլիոնատերերը պատրաստ են ամսական հազարավոր դոլարներ վճարել մայրական կրծքի կաթի համար: Ոմանք խմում են արդեն կթած կաթը, իսկ ոմանք էլ կազմակերպում են կրծքով կերակրվելու սեսիաներ, հաղորդում է The Daily Mail-ը:

Չինաստանում նման ծառայություն է մատուցում հիմնականում Xinxinyu ընկերությունը: Կրծքի կաթը հարուստ է հորմոններով, ճարպաթթուներով, կենդանի բջիջներով, այն լիարժեք սուպերմթերք է:

Քննադատներն ընդգծում են, որ կրծքով կերակրումն առևտրականացնելը խարխլում է մոր և երեխայի միջև կապի արժեքը: Կինը դառնում է «լայն սպառման ապրանք»: Հարցումների համաձայն` 10-ից 9-ը համաձայն չեն փողով կերակրելուն:

ԱՄՆ-ում դեղատոմսով կրծքի կաթ են տալիս քաղցկեղով, իմունային խանգարումներ ունեցող հիվանդներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել