«Ժամանակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 30-ին տեղի է ունենալու Արցախի ժողովրդավարական կուսակցության համագումարը, որի ժամանակ կուսակցության նախագահ, ԱՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը կառաջադրվի նախագահի թեկնածու, ինչպես նաեւ կքննարկվի կուսակցության խորհրդարանական ընտրություններին մասնակցության հարցը:
ԱԺԿ-ն ստեղծվել է 2000թ. որպես Արցախի այն ժամանակվա նախագահ Արկադի Ղուկասյանի կուսակցական-քաղաքական հենարան, իսկ նրա կողմից նախագահի պաշտոնը թողնելուց հետո կորցրել է իր քաղաքական ազդեցությունը: Խորհրդարանում ունենալով ընդամենը 20-տոկոսանոց ներկայություն՝ ԱԺԿ նախագահը ընտրվում էր խորհրդարանի նախագահ զուտ ներիշխանական պայմանավորվածությունների արդյունքում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել