1in.am-ը գրում է.

Ընկճախտը հաղթահարելու լավագույն միջոցներից մեկը զբոսանքն է, ավելի ճիշտ արագ քայլքը կամ վազքը: Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, նման ակտիվությունը վերահսկում է նեյրոնները` պարգևելով լիցքաթափման զգացողություն:

Պարզվել է, որ վազքը հանգեցնում է նոր նեյրոնների առաջացման, որոնք արգելակում են ուղեղի ակտիվությունը և հանգստացնում չափազանց լարված վիճակում գտնվող բջիջները: Կրծողներին տեղադրել են սառը ջրի մեջ` սթրես առաջացնելու համար: Փորձը ցույց է տվել, որ վազող առնետներն ավելի հեշտ են հաղթահարել տագնապի զգացողությունը: Նույն մեխանիզմը գործում է նաև մարդու օրգանիզմում` կարծում է Փրինսթոնի համալսարանի գիտնական Էլզաբեթ Գոուլդը:

Ֆիզիկական ակտիվությունը վերակառուցում է ուղեղը և տագնապը չի խոչընդոտում դրա նորմալ աշխատանքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել