Bravo.am-ը գրում է.

Ուրախ ու դրական հանգստյան օր անցկացնելու համար յուրաքանչյուրն ունի իր տարբերակը: BRAVO.am-ին իրենց առանձնատանն այս անգամ հյուրընկալել են Սարգիս եւ Մանո Գրիգորյանները: Մենք լուսանկարել ենք նրանց, զրուցել եւ ականատես եղել Էվայի ու Յանայի խաղերին ու չարաճճիություններին: Մթնոլորտն այս ընտանիքում շատ ջերմ էր ու աշխույժ:

Սկզբում երեխաները ցույց տվեցին իրենց ննջասենյակը, որտեղ խաղում են, դասերը սովորում, տրվում մանկական խենթություններին, մեկ էլ հանկարծ վիճում:): Վիճում, սակայն շատ արագ էլ հաշտվում ու կրկին միասին խաղում: Նկարահանման ողջ ընթացքում աղջիկները շատ ակտիվ էին, եւ հատկապես Յանան, ով արդեն ունի տեսախցիկի հետ աշխատելու փորձ, երգեր եւ տեսահոլովակներ: Նա ակտիվորեն հետեւում է իր ինստագրամյան էջին եւ հաճախ հրապարակումներով հանդես գալիս: Հետաքրքրվեցինք՝ արդյոք այդ զբաղմունքները չեն խանգարում Յանային դասերի հարցում, եւ աղջիկների մայրը՝ Մանոն, նշեց, որ նրանք երկուսն էլ հասցնում են ե՛ւ դասերը պատրաստել, ե՛ւ խմբակներ հաճախել: Նա նաեւ տեղեկացրեց, որ շուտով Յանան հանդես կգա իր նոր երգով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել