Operativ.am-ը գրում է.

Իրականում ոչ ոք չգիտի, թե որտեղի՞ց և ե՞րբ է ծնունդ առել համբույրը: Անգամ համբույրի հեղինակը հայտնի չէ: Միգուցե հենց դրախտի՞ց է եկել:Շատ լավ,— ասաց Լիլիթ,— եթե ինձ բռնես, դրախտի ամենից քաղցր պտուղը կտամ քեզ։― Ո՞րն է այդ, որ դու գիտես, ես՝ ո՛չ, թեև դրախտի բոլոր պտուղ¬ները ճաշակել եմ արդեն,— զարմացած հարց տվեց Ադամ,— ի՞նչ է անունը։― Համբույր։― Համբո՞ւյր,— զարմացական ու հարցական կրկնեց Ադամ։― Այո՛, համբույր,— շրթների հատնումը ուրիշ շրթների վրա։ Չգիտե՞ս…….

Համբույրի համար առանձնահատուկ օրեր պետք չեն, քանի որ համբույրն ինքը ինքնաբուխ է, երբեմն նույնիսկ հատուկ չես էլ պատրաստվում: Առանձնահատուկ հմայք ունեն նաև օդային համբույրները, նամակով ուղարկվող համբույրները, կամ էլ հիմա շատ նորաձև են դառել վիրտուալ համբույրները որոնք ընդունում են սմայլիկների տեսք՝ ընդամենը վերջակետ և աստղանիշ: Բայց մեկ է, համաձայնվեք, որ դրախտի ամենաքաղցր պտուղը անկրկնելի է ամեն առումով. Քո շրթների հատնումը ուրիշ շրթների վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել