«Միայն մեծագույն մարդիկ ունեն մեծագույն թերություններ:» Լարոշֆուկո

Բժիշկները, ովքեր ուսումնասիրում են հոգեկան հիվանդությամբ տառապող մարդկանց, շիզոֆրենիայով հիվանդներին ճանաչում են նրանց իսկ պատկերած նկարներով: Հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց նկարած նկարները տարբերվում են հոգեպես առողջ մարդկանց նկարներից: Հիվանդները նկարի վրա սպիտակ մաս չեն թողնում, նրանք բոլոր անկյունները ներկում են: Բոլոր պատկերները նկարված են մեկ հարթության վրա. չի տարբերվում, թե ինչն է մոտ, ինչը` հեռու: Եթե նրանք մարդկանց են նկարում, ապա պատկերում են նրանց բոլոր օրգանները, ոսկորները, երակները, եթե ծառեր են նկարում, ապա նկարում են նաև արմատները: Հոգեկան հիվանդները հաճախ կենդանացնում են անկենդան բնությունը: Օրինակ` քարերը նկարում են աչքերով, արևը` ժպիտով և ծիծաղով: Նկարները հաճախ տեքստ են ունենում` բառեր, արտահայտություններ, նշաններ: Այդ նշաններն էլ հաճախ հորինված են այցելուների կողմից: Այն հոգեկան հիվանդները, ովքեր իրենց միայնակ են զգում, երբեք մարդկանց իրենց նկարներում չեն պատկերում: Երբեմն հիվանդությունը դրական ազդեցություն է թողնում արվեստի վրա. նկարիչը սկսում է ավելի լավ նկարել, իսկ հիվանդության սրության պահերին ծնվում են լավագույն գործերը: Հայտնի են դեպքեր, երբ բուժվելուց հետո արվեստագետները դադարեցրել են իրենց ստեղծագործական գործունեությունը:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել